Երևան

Երևանի մայթերին 500 թեքահարթակ կկառուցվի

Երևանի մայթերը մանկասայլակների ու անվասայլակների համար հարմարեցված թեքահարթակներ կունենան. նախատեսված է 500 թեքահարթակ կառուցել։ Շինարարության և բարեկարգման վարչության պետ Արմեն Հարությունյանը հայտնել է, թե թեքահարթակներ կկառուցվեն բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Նուբարաշենի և Նորք Մարաշի։

«Նուբարաշենում և Նորք Մարաշում այդ խնդիրները չկա՞ն»,- հարցրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես կճշտեմ»,- պատասխանել է Հարությունյանը։