Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգու փղի հետ կապված նամակներ ու ահազանգեր է ստանում, որ այն միայնակ է, իսկ պահման պայմանները լավը չեն։
Գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ կենդանաբանական այգու ընդլայնման աշխատանքների շրջանակներում առաջին քայլերից մեկն էլ փղի համար նոր ազատավանդակի կառուցումը և ընդլայնումը կլինի, ինչից հետո հնարավոր կլինի նրա համար փիղ բերել։ Նշվել է, որ կառուցումն այս տարի կսկսվի։