Երևան

Քաղաքապետը մարզադաշտերի վերաբերյալ հանձնարարական է տվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ չեն կարողացել հասնել «Միկա» մարզադաշտի՝ Երևանի քաղաքապետարանի բալանս տեղափոխմանն ու առաջարկել է կամ նոր մարզադաշտ կառուցել, կամ հավաքովի մեծ մարզադաշտ գնել։

«Երկու տարբերակն էլ առաջարկեք․ դա նշանակում է՝ առաջինի մասով պետք է համապատասխան տարածք գտնենք, պատվիրենք նախագիծ, իսկ երկրորդը՝ թեթև կոնստրուկցիաներով մարզադաշտի գնման հայտ ներկայացնենք»,- ասել է նա։