Երևան

Մեկնարկել է «Երևանի բալետային փառատոն»-ը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեկնարկել է «Երևանի բալետային փառատոն»-ը:

Տարվա ամենամասշտաբային մշակութային նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 

Բալետային օրերի բացումն ազդարարեց Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը: 

Բացօթյա ներկայացվեցին բոլոր ժամանակներում Էյֆմանի լավագույն բեմադրությունների ընտրված հատվածները:  

Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ 

Պետերբուրգյան թատրոնը նույն ծրագրով ելույթ կունենա նաև վաղը: