Երևան

«Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հունիսի 2-ից մայրաքաղաքում մեկնարկում է «Երևանի բալետ ֆեստ»-ը: Այդ առիթով հունիսի 2-ից 5-ը ներառյալ Թումանյանի անվան այգու տարածքից բալետային ներկայացումների ավարտից հետո դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ»: