Երևան

Կայացել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը

Կայացավ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին 110 մարզիկներ՝ 6 երկրից:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:

Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 5 ոսկե մեդալ։

Հաղթողներ ճանաչվեցին՝ Կարեն Ասլանյանը (63կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):

Արծաթե մեդալակիրներ դարձան Գեւորգ Ղարիբյանը և Շանթ Խաչատրյանը։