Մեր երեխաներն արժանի են կրթվել և դաստիարակվել լավագույն պայմաններում, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք խոստացել ենք, որ երեքից չորս տարի հետո Երևան քաղաքում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ:
Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը»,- գրել է քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանն էլ հայտնում է, որ Երևանի թիվ 22 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 230 փոքրիկների համար: 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխել է 80-ական թվականներին հիմնադրված կրթօջախի միջավայրը: