Մեկնարկել է «Դպրոցական ավագանու» նիստը, որը անցկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նիստի մեկնարկին քաղաքապետի տեղակալը ներկայացրեց, որ տեղի է ունենում «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» միջոցառումը, ապա շնորհավորեց ներկաներին.
«Մաղթում եմ, որ ձեր իրավունքներն այնքան պաշտպանված լինեն, որպեսզի հավելյալ գործիքակազմի խնդիր չլինի»։
Նիստին մասնակցում է 64 աշակերտ, օրակարգում 7 հարց է ներառված։