Երևան

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Լոզան քաղաքում ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին: 

Այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը հանդիպել է Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջազգային համագործակցության գծով պատասխանատու Արիանա Առդեսի հետ: Փոխքաղաքապետն  ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, լինելով ֆրանկաֆոն ընտանիքի անդամ, մեծ կարևորություն է տալիս համագործակցությունը ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են քաղաքապետարանի և ասոցիացիայի միջև կնքված «Էրեբունի» հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման, ֆինանսական և տեխնիկական աջակցության, ծրագրի ընթացքին և ավարտին առնչվող խնդիրներ: 

Լոզանում Սարգիս Մադաթյանը հանդիպել է նաև Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հետ, քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության, ինչպես նաև համաձայնագրի վերակնքմանն  առնչվող հարցեր: