Երևան

Երևանում այսօրվանից մեկնարկելու է ասֆալտի միջին նորոգման գործընթացը

Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ըստ առաջնահերթության այսօրվանից մեկնարկելու է ասֆալտապատման միջին նորոգման գործընթացը, որին զուգահեռ իրականացվելու են նաև փոսալցման և ճաքալցման ծրագրերը։ 

Եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։ 

Իրականացվող ծրագրերում կարևորվում է նաև գործի որակը: