Երևան

Նպատակ ենք դրել ներմուծվող ծառատեսակների փոխարեն ինքներս աճեցնել. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց Երևան քաղաքի տնկարանային տնտեսության ընդլայնման, զարգացման, արդիականացման, քանական և որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրակացված աշխատանքները։

Նրա խոսքով՝ ավարտվել են մոտ 30 հա մակերեսով տարածքի և նոր կառուցված ջրամբարի ցանկապատման աշխատանքները։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց հաջորդ անգամ ներկայացնել համապարփակ ցուցանիշներ՝ ըստ արդյունքների, մասնավորապես քանակներ, թե ինչքան է տնկվելու, երբ է տնկվելու, երբ են արդունքներ ունենալու։

«Մենք նպատակ ենք դրել  ներմուծվող ծառատեսակների փոխարեն ինքներս աճեցնենք այդ արժեքավոր տեսակները և դրանք համատարած տնկենք Երևանում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում