Երևան

«Քննարկելու բան չկա, պետք է իրականացնել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը զեկուցեց Մերգելյան զբոսայգու բարեկարգաման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ այս պահին իրականացվում են գրանիտե սալիկների տեղադրման աշխատանքները։

Ըստ շինարարի հայտարարության՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետից շուտ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց Լեռնեցիների պարի արձանի տեղափոխման խնդրի մասին։ Թեև վարչական շրջանի ղեկավարն ասեց, որ արձանի տեղադրման տեղի վերաբերյալ կզեկուցի քաղաքապետին, բայց Տիգրան Ավինյանն ասաց, որ քննարկելու բան չկա, պետք է իրականացնել. «Տեղն արդեն քննարկել և որոշել ենք։ Պետք է իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում