Երևանում է գտնվում Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Պեղումները բացահայտել են, որ Շենգավիթը հիմնադրվել է Ք. ա. IV հազարամյակում և գոյատևել ավելի քան հազար տարի:
Հրազդան գետի՝ այժմ Երևանյան լճի ափին փռված հնավայրը հողի շերտի տակ է թաքցնում պատմական ու քաղաքակրթական բազմաթիվ գաղտնիքներ:
Մանրամասները՝ տեսանյութում։