Երևան

Հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին․ Քաղաքապետարան

Դավիթ Բեկի  թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Անվտանգության նկատառումներով , մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին։