Երևան

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ազատվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«ԶԼՄ-մներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից՝ չի համապատասխանում իրականությանը։

Կադրային ցանկացած փոփոխության դեպքում, որպես կանոն Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս պաշտոնական տեղեկացմամբ»,- ասվում է Հայկ Կոստանյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։