Երևան

Առանձին երթուղիներում հնարավոր է սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ) ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: