Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է։
Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում:
Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: