Երևան

«Երևան-ավտոբուսի» միջին օրական հասույթը աճել է շուրջ 4 մլն դրամով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջին օրական հասույթը նախորդ ժամանակահատվածների համեմատ աճել է օրական 4 միլիոն դրամով. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նաև «Երևան ավտոբուս» ընկերության ֆինանսական հասույթի վերաբերյալ փոքրիկ համեմատական ներկայացվեց. «Հաշվետու շաբաթվա ընթացքում ընկերության հասույթը կազմել է 172 մլն 975 հզ. դրամ, որը նախորդ շաբաթվա հասույթից ավելի է 9 մլն 592 հզ. դրամով»։

Մանրամասները՝ տեսանյութում