Երևան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։

Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։

Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։