Երևան

Շների համար նոր զբոսայգի՝ Քանաքեռ-Զեյթունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում: 

Զբոսայգին երկու հատված է ունենալու մեծ և փոքր շների համար: Տարածքում կենդանիներին կարող են զբոսանքի բերել, ինչպես նաև վարժեցնել: 

Վարչական շրջանում առաջիկայում շների համար նախատեսված ևս մեկ զբոսայգի կկառուցվի: 

Մանրամասները՝ տեսանյութում։