Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
 Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները:
 Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտները։ 
«Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների փորձը և արդյունավետ իրականացվող ծրագրերը, որոնք լավ հիմք են հանդիսանում նոր նախագծերի մեկնարկի համար»,- հայտնել է Տիգրան Ավինյանը: