Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները:
Մանուշյանն, ի դեպ, միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում:
 
                
             
         
         
         
         
         
         
         
         
         
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                