Երևան

Երևանում կենսունակությունը կորցրած շուրջ 20 ծառ է տապալվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Ուժեղ քամու եւ անձրեւի հետեւանքով մայրաքաղաքում կրկին տապալվել են կենսունակության ավարտին մոտ ավելի քան երկու տասնյակ ծառեր, որոնք նաև ավտոմեքենաներ են վնասել»,- այս մասին ասվում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ։