Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր Փարիզ քաղաքում:
Այցի ընթացքում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ: