Երևան

«Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ՝ որոշ սպասավորների մենաշնորհը». Նուարդ Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին՝ մասնավորապես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ տեղի ունեցող հանրահավաքներին և ակցիաներին։

«Ինձ անհանգստացնում է, որովհետև տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդները կապում նախկին որոշ ուժերի հետ և հետևություններ անելով հրաժարվում եկեղեցուց։ Սա իսկապես անհանգստացնող է։ Սիրելի ժողովուրդ, իմ շատ սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ՝ եկեղեցին կամ կրոնը։ Եթե դուք չեք ընդունում հանրապետության որևէ պաշտոնյայի, չի նշանակում, որ պետք է հրաժարվեք պետությունից։ Նույնն էլ՝ եկեղեցու հարցում։ Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ՝ որոշ սպասավորների մենաշնորհը»,- ասաց Նուարդ Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում