Երևան

Երևանը Հովհաննես Բադալյանի, Մկրտիչ Սարգսյանի և Էմիլ Դիլանյանին անվան փողոցներ կունենա

Երևանի ավագանու որոշմամբ, նշանավոր հայ երգիչ Հովհաննես Բադալյանի անունով է անվանակոչվել Երևանի Վերին Անտառայինի՝ Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Սարալանջի փողոց ընկած հատվածը։

Մեկ այլ որոշմամբ Քանաքեռի 14-րդ փողոցն անվանակոչվել է գրող Մկրտիչ Սարգսյանի անունով։

Իսկ Մյասնիկյան պողոտայի 16/9 հասցեի հարակից տարածքից սկսվող և մինչև Սերո Խանզադյանի 1-ին նրբանցք ձգվող ճանապարհահատվածն անվանակոչվել է  կործանիչ-օդաչու Էմիլ Դիլանյանի անունով։