Երևանի ավագանու որոշմամբ, նշանավոր հայ երգիչ Հովհաննես Բադալյանի անունով է անվանակոչվել Երևանի Վերին Անտառայինի՝ Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Սարալանջի փողոց ընկած հատվածը։
Մեկ այլ որոշմամբ Քանաքեռի 14-րդ փողոցն անվանակոչվել է գրող Մկրտիչ Սարգսյանի անունով։
Իսկ Մյասնիկյան պողոտայի 16/9 հասցեի հարակից տարածքից սկսվող և մինչև Սերո Խանզադյանի 1-ին նրբանցք ձգվող ճանապարհահատվածն անվանակոչվել է կործանիչ-օդաչու Էմիլ Դիլանյանի անունով։