Երևան

«Մինչև դիրքորոշում չհնչի, հաջողելու որևէ շանս չունեք». Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության ակցիային, հայտարարեց, որ նրանք դիրքորոշում չունեն, այլ լոզունգներ ու կենացներ․

«Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք ցանկանում եք ստանձնել իշխանություն, լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք։ Բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը այն կամ այն հարցում։ Տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ։ Լուրջ տենց ե՞ք պատկերացնում, այդպե՞ս է պրոցեսը գնալու, և ինչ-որ մեկը այդ պահն ադեկվա՞տ է ընդունելու։ Բովանդակության բացակայությունը բացառում է, որևէ պրոցեսի հաջողություն, որովհետև մարդիկ կարող են մեզնից անվերջ գոհ լինել, անվերջ դժգոհ լինել, բայց մինչև դիրքորոշում չհնչի, հաջողելու ոչ մի շանս դուք չունեք»։

Մանրամասները՝ տեսանյութում