Երևան

«Ընտրությունների հնարավորությունը երկրում ստեղծել է հենց այս իշխանությունը». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթին, թե իշխանությունները հեռանալու են շատ ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում։

Տիգրան Ավինյանի խոսքով, բոլոր իշխանությունները ենթակա են փոփոխության՝ ժողովրդավարական, ազատ, արդար ընտրությունների միջոցով. «Եվ այդ ընտրությունների հնարավորությունը երկրում ստեղծել է հենց այս իշխանությունը»։