Երևան

Հայտնի է Երևանի ավագանու հաջորդ նիստի օրը

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Նիստի մեկնարկին որոշվեց հաջորդ նիստն անցկացնել հունիսի 25-ին:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում էր չզեկուցվող հարցերը դարնել զեկուցվող, «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկում էր բոլոր հարցերը դարձնել չզեկուցվող, իսկ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն էլ առաջարկում էր չզեկուցվող հարցերից մեկը դարձնել զեկուցվող, իսկ զեկուցվողներից մեկը՝ չզեկուցվող։

Երևանի ավագանին ընդունեց իշխող խմաբակցության առաջարկությունը, որից հետո հաստատվեց օրակարգը։