Երևան

Երևանյան 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանյան 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի: Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառում: Հերթական նիստում ավագանին հաստատեց «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի իրականացման համաձայնագիրը:

Եվրոպական ներդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, որից 2 մլն-ը կտրամադրի Երևանի քաղաքապետարանը, բանկի կողմից տրամադրվող վարկը՝ 25 մլն եվրո է, «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը՝ 10.1 մլն եվրո:

Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հունիսի 25-ին: