Երևան

«Հեռու չէ այն օրը, որ հայ լինելու համար պետք է Հայկ նահապետից տեղեկանք բերել». Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ելույթ է ունեցել ավագանու նիստում՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին․

«Երբ մարդը հաջողություն չի ունենում, փորձում է ամեն ինչ օգտագործել, որ փորձի ինչ-որ չափով ուշադրություն գեներացնել իր վրա։ Բայց և այնպես, դա չի հաջողվում»,- ասել է նա։ Ըստ Փամբուխչյանի՝ ընդդիմության ասելիքը հիմնված է կեղծիքի վրա. «Ժողովուրդ ջան, ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ»,- ասել է նա։ 

Ըստ Փամբուխչյանի՝ հարթակից քաղաքացիներին էթնիկ զտման են ենթարկում. «Հեռու չի էն օրը, երբ դուք փորձեք ասել, որ հայ լինելու համար պետք է Հայկ նահապետից տեղեկանք բերել, ասենք, 26-րդ ձև բերեք, որ սերում եք Հայկ նահապետից»։