Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նիստում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին։
Ըստ նրա, Տավուշում սահմանազատման աշխատանքների անվան տակ միակողմանի զիջումներ են լինում։
Նա նշել է, թե հարցը երկու կողմ ունի՝ իրավական ու անվտանգային։
Ըստ նրա՝ սահմանազատումը լեգիտիմ չէ։ Ավագանու անդամն ասել է, որ դեմ են գործընթացին։ Նա կոչ է արել մյուս համայնքների ավագանիներին՝ այս հարցի շուրջ դիրքորոշում հայտնել։