Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել որքան հնարավոր է՝ արագ դադարեցնել գործընթացները․
«Պետք է հնարավորինս շուտ գործողությունները դադարեցվեն, որովհետև որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու, իրենք են կրելու այդ վնասի պատասխանատվությունը»,- ասել է նա՝ կոչ անելով դադարեցնել եկեղեցին ու կրոնը քաղաքական նկրտումների համար օգտագործելը։