Երևան

Կանվանակոչվեն նոր փողոցներ

Երևանը կունենա նշանավոր հայ երգիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի, գրող Մկրտիչ Սարգսյանի և կործանիչի օդաչու Էմիլ Դիլանյանի անվան փողոցներ։ Նոր փողոցների անվանակոչության հարցն ընդգրկված է Երևանի ավագանու վաղվա նիստի օրակարգում։

Հովհաննես Բադալյանի անունով կանվանակոչվի Երևանի Վերին Անտառայինի՝ Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Սարալանջի փողոց ընկած հատվածը, Մկրտիչ Սարգսյանի անունով՝ Քանաքեռի 14-րդ փողոցը, և Էմիլ Դիլանյանի անունով՝ Մյասնիկյան պողոտայի 16/9 հասցեի հարակից տարածքից սկսվող և մինչև Սերո Խանզադյանի 1-ին նրբանցք ձգվող ճանապարհահատվածը։