Երևան

Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

Երևանում կտեղադրվի հայտնի դերասան Երվանդ Մանարյանի հուշարձանը։ Ավագանու վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում Մանարյանի արձանը տեղադրելուն համաձայնություն տալու որոշման նախագիծը։

«Հաշվի առնելով, որ 2024 թվականին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հ. Թումանյանի ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը, որը հեղինակել է քանդակագործ Արմենակ Վարդանյանը։

Արձանը նախատեսվում է տեղադրել 2024 թվականի աշնանը, արձանի իրականացման հետ կապված ծախսերը կհոգա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: