Երևան

Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի 07։00-24:00-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 հատ 3 վագոնանի շարժակազմի հիմնանորոգումն արդեն վերջացրել ենք, պատրաստ է շահագործման։ Նույնիսկ երկուշաբթի օրվանից կմտցնենք շահագործման. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց մետրոպոլիտենի աշխատաժամանակի փոփոխոթյան մասին։ Ի պատասխան՝ Սեդրակյանն ասաց.

«Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի 07։00-ից 24:00-ն»:

Մանրամասները՝ տեսանյութում