Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլորի ուշադրությունը հրավիրելով հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի, բոլոր վարչական շրջանների աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխվելու է GIS համակարգի ներդրմամբ։
Նրա խոսքով՝ այս համակարգն ամբողջապես գնել են, և փուլ առ փուլ այս փոփոխությունները պետք է մտնեն բոլոր վարչություններ։ «Խոսքն էլեկտրոնային քարտեզի մասին է, որի վրա մենք բոլորս պետք է սկսենք աշխատել, և որն աշխատանքի տեսանկյունից էականորեն կպարզեցնի տարբեր վարչությունների աշխատանքը, ավելի հասանելի և տրամաբանական կդարձնի բոլորիս կատարվելիք աշխատանքը և երևանցիներին մատուցվող ծառայությունները»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցեցին, որ GIS համակարգը նախատեսում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մշակվող և գեներացնող, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող տարածական տվյալների համախմբում մեկ միասնական միջավայրում։ «Սա հնարավորություն է տալիս համադրելով այդ տարածական տվյալներն՝ իրականացնել վերլուծություններ, ստանալ նոր արժեք տվյալային որոշումներ կայացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում