«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը Մոնպելյեի քաղաքապետ Միշել Դելաֆոսի և LUCI-ի նախագահ Մերի Մումելայի կողմից ստացել էր հրավեր՝  մասնակցելու  LUCI-ի տարեկան ընդհանուր ժողովին: Այցին մասնակցել են «Երքաղլույս» ՓԲ ընկերության տնօրենի ժ/պ Ա․ Թևոսյանը և փոխտնօրեն Տ․ Պետրոսյանը։
Այցի նպատակն էր կիսվել նոր տեսլականներով, լուսավորության նոր ռազմավարությամբ, որը նպատակ ունի հավասարակշռություն հաստատել անվտանգության, տնտեսության, գեղագիտության և շրջակա միջավայրի միջև։ Այցը կազմակերպվել է 2024 թվականի ապրիլի 23-ից ապրիլի 27-ը։ 
Ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական կետերից մեկը այն էր, թե ինչպես կարելի է լավագույնս նվազեցնել լուսային աղտոտվածության մակարդակը և պատասխանատու կերպով լուսավորել հանրային տարածքները։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                