Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ. 15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։