Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախագիծն այն է, ինչ նախկինում եղել է նախագծված, և մենք հիմա Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը:
Մասնագիտական թիմն այժմ պատրաստ է թարմացնել թանգարանի նախագիծը՝ հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին ու կենտրոնացնել ուժերը՝ շինարարությունը վերսկսելու համար»: