Միասնական տոմսային համակարգի հիմնական աշխատանքը կատարված է. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Կանգառասրահների մասով Գրիգորյանն ասաց, որ կա մեկ կանգառասրահի նմուշ. «Այնտեղ նախատեսված է նաև վճարային տերմինալի տեղադրում, որը հատուկ կանգառասրահի համար պետք է կոնկրետ չափի լինի․ «Տել-սել-ի կողմից այս շաբաթվա ընթացքում նմուշը կտրամադրվի։ Կտեղադրվեն չվացուցակի համար նախատեսված էկրանը, տերմինալը։ Կանգառասրահը ավարտուն տեսք կստանա, որից հետո, եթե քաղաքապետարանի կողմից համապատասխան ցանկություն լինի, հնարավոր է այս տարվա ընթացքում 50 կանգառասրահում համապատասխան կահավորումն ապահովել»։
Մանրամասները՝ տեսանյութում