Մայրաքաղաքում նախատեսվում է հինգ նոր մանկապարտեզների կառուցում, ընթացում է 17 մանկապարտեզի հիմնանորոգումը: 2019-2024թ. հիմնանորոգման ծրագրերերով նախակրթարաններում ընդհանուր առմամբ կձևավորվի 89 հավելյալ խումբ՝ նախատեսված շուրջ 2500 երեխայի համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքներին։
Փոխքաղաքապետը Տիգրան Ավինյանին է ներկայացրել մայրաքաղաքում հինգ նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկույցը։ Դիմելով փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին՝ Ավինյանն ասել է, որ նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքները բավական երկար ժամանակ են տևել․ «Պետք է խնդրեմ՝ Ձեր անձնական վերահսկողության տակ պահել, մասնավորապես, այս ծրագրերը»։
«Մենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գործընթացների մեջ ենք։ Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնեք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- եզրափակել է Տիգրան Ավինյանը։