Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շատրվանային համակարգը, որը կառուցվել էր Խորհրդային տարիներին, բերվել է գեղեցիկ տեսքի։ Այգու տարածքում բարեկարգվել են ճեմուղիները, տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, լուսատուներ և զրուցարաններ։ Հուշարձանի տարածքը երեսպատվում է նոր սալիկներով։
Մանրամասները՝ տեսանյութում։