Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ամբողջությամբ նորոգվել են ճանապարհահատվածների եզրաքարերը, արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, իրականացվել են անտառպուրակային հատվածի մաքրման, կանաչապատման և սիզամարգերի թարմացման աշխատանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում։