Երևան

Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակը բարեկարգվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջայցից մեկ ամից անց սկսվել  են խոստացած ֆուտբոլի դաշտի կառուցման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։ 

Այս բակում 22 ավտոտնակ կքանդվի, իսկ երկու ամսից արդեն բակը կունենա այն տեսքը, որը բնակիչներն են  ցանկացել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ այս ընթացքում Շենգավիթում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 72 ավտոտնակ, իսկ 170 զավթված տարածք՝ վերադարձվել համայնքին։ 

Մայրաքաղաքի բոլոր բակերը  փուլ առ փուլ դառնալու են առավել հարմարավետ բոլոր բնակիչների համար, չեն լինելու անօրինական «տերեր», և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ծառայելու են իրենց նպատակին։