Կենտրոն վարչական շրջանի մի շարք հատվածներում իրականացվել են մայթերի բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջից։
«Հարմարավետ և բարեկարգ քաղաքային միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերը շարունակվում են: Տնտեսվարողների հետ համագորակցությամբ բարեկարգված մայթերն են
- Թումանյան-Կողբացի խաչմերուկում
- Թումանյան-Ավագ Պետրոսյան խաչմերուկում
- Չարենցի 4 հասցեում»,-այս մասին ասվում է հրապարակման մեջ։