Երևան

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։  Մարզադպրոցը տեղակայված է լինելու «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։ Այն զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք։ 

Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ, 532 անձի համար նախատեսված դահլիճ։

Նոր և հարմարավետ պայմանները հնարավվորություն կտան Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարերը։  

Քաղաքային իշխանությունները վստահ են՝ նոր պայմանները կնպաստեն սպորտային մարմնամարզության զարգացմանը և նոր հաջողությունների գրանցմանը։