Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նորերով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքներն սկսել են Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածից: Այստեղ կտնկվի շուրջ 60 ծառ:
1930-ականներին շենքերի կառուցման հետ տնկված ծառերը դարձել են վթարային:
Այժմ տեղում տնկվում են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր:
Մանրամասները՝ տեսանյութում։