Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ուսումնասիրել մշակութային հուշարձանները հարակից սրճարաններից ու նմանատիպ կառույցներից մաքրելու գործընթացի իրավական հնարավոր լուծումները։
«Կան սրճարաններ, որ բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այնպես էլ պետք է մաքրվեն բոլոր նման կետերը, միգուցե՝ ավելի մեծ սրճարաններ։ Եւ այդ իրավական հիմքերը պետք է գտնենք, որովհետև տարատեսակ իրավական կետերին հղում անելով պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել։ Նաև չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում, պարտադրվում օրինականացնել այն տարածքներում, որտեղ ծառեր պետք է լինեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաշտ չի լինելու այդ վճիռների հետ։
«Քաղաքն այլանդակել են, ես և մենք բոլորս չպետք է թույլ տանք, անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»,-հավելել է նա։